Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Միավորվում են

Միավորվում են
24.03.2015 | 00:43

ՀՀ-ում գործող եզդիական ՀԿ-ները ցանկանում են միավորվել։ Նախաձեռնող «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը նշում է. «Ես երբեք չէի ցանկանա որևէ մեկին ասել, թե մենք պարտավոր ենք միասնական ու միակամ լինել: Բոլորս էլ պետք է հասկանանք, որ մեր գործունեության հիմնական նպատակները նույնն են, և մենք պարտավոր ենք, պահպանելով մեր ձեռքբերումները, ամենասկզբունքային բանավեճերում պահպանել ռացիոնալը, լրացնել իրար, պաշտպանել միմյանց: Մեր ընդհանուր հայրենիքին՝ Հայաստանի Հանրապետությանը, մեր ազգին ծառայելու գործում մենք պարտավոր ենք չափազանց հավասարակշռված ու չափավորված լինել և ոչ մի ավելորդություն թույլ չտալ: Եկել է միավորվելու ժամը, դա է կյանքի պահանջը, ինչքան էլ բարդ ու դժվար լինի մեր ճանապարհը, ապավինելով մեր մտքին, գենետիկ կոդին և ՀՀ-ում ստացած մեր դաստիարակությանը, հավատացած եմ, մենք միասին շարունակելու ենք մեր գործունեությունը ավելի ազատ, ավելի բարեկեցիկ և հզոր Հայաստան ստեղծելու համար՝ ապահովելով ազգապահպանության խնդիրները և ազգային փոքրամասնությունների ինտեգրմանը հայաստանյան հասարակությանը»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Տե՛ս նաև

Դիտվել է՝ 1112

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ